Ինչպես հաղորդում է The guardian-ը, գնալով մարում են հույսերը, որ ԱՄՆ-ը կկարողանա բարելավել հարաբերություններն Աֆղանստանի հետ մինչ մայիսին զորքերը երկրից հանելու ոչ պաշտոնական որոշման իրականացումը, քանի որ նախագահ Համիդ Քարզայը պատրաստ չէ բանակցել երկու պահանջների շուրջ, որոնց պատճառով բանակցություններն ամիսներ առաջ դադարել են:
Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները ցանկանում են, որ ԱՄՆ-Աֆղանստան ռազմավարական համագործակցությունը հստակեցվի մինչև մայիս, քանի որ այդ ժամանակ Չիկագոյում տեղի է ունենալու համաժողով, որտեղ պետք է քննարկվի Քաբուլին երկարաժամկետ ֆինանսական և ռազմական օգնություն ցույց տալու հարցը:
Բայց բանակցությունները չեն զարգանում, քանի որ Քարզայը ցանկանում է, որ Աֆղանստանը ղեկավարի բանտերը և վերջ դրվի գիշերային ժամերին աֆղան բնակչության տների վրա հարձակումներին:
Արևմտյան պաշտոնյաները կարծում են, որ պահանջներից ոչ մեկը հնարավոր չէ իրականացնել:
Աֆղան բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ եթե ԱՄՆ-ը չփոխի իր դիրքորոշումը, ապա բանակցությունների մասին խոսելն անիմաստ կլինի, քանի որ Աֆղանստանը չի պատրաստվում զիջել, երբ հարցը վերաբերում է ինքնիշխանությանը:







































