Գրքերի թանկացման հետ կապված՝ վարչապետը երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հանձնարարել է ուսումնասիրել ոլորտը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նախկինում ՏՄՊՊՀ-ն նման ուսումնասիրություն չէր կատարել:
Նրա խոսքով՝ երբ պատրաստ լինի ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանումը օրենսդրության փոփոխության վերաբերյալ, ամբողջ նյութը կտրամադրեն իրենց, և հանձնաժողովը կուսումնասիրի՝ այս ոլորտում մրցակցության տեսանկյունից խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ:
Ա. Շաբոյանը հայտնեց, որ ամբողջությամբ ուսումնասիրելու են գնագոյացման մեխանիզմները:








































