Սոցիալական ցանցերի համար նախատեսված Zynga խաղը ստեղծողը գործարկում է սեփական կայք ու խաղային պլատֆորմ, որպեսզի նվազեցնի կախվածությունը Facebook սոցցանցից, գրում է The Telegraph-ը:
Ավելի վաղ, Zynga-ի հայտնի Mafia Wars և CityVille խաղերի օգտատերերը կարող էին այն խաղալ միայն կայքերի, հիմնականում Facebook-ի միջոցով:
Zynga-ն ներկայում Facebook-ին է վճարում իր վաճառքներից գոյացած 30 տոկոս շահույթը միայն նրա համար, որ սոցցանցը խաղը տեղակայում է իր կայքում: Հիմա, ըստ փորձագետների, սեփական կայքի գործարկմամբ ընկերություններն իրենք պետք է սկսեն բանակցությունները` տոկոսները վերանայելու առնչությամբ:
Ընկերության արտադրանքի մենեջեր Ռիդ Շաֆները հայտարարել է, որ Zynga.com-ը ձգտում է ուղղակի կապ հաստատել իր օգտատերերի հետ, քանի որ Facebook-ն օգտագործվում է ոչ միայն խաղերի համար»:
Այդուհանդերձ, Zynga-ն առաջվա պես ուժեղ կախվածության մեջ կլինի Facebook-ից, քանի որ խաղալու համար օգտատերերը պետք է առայժմ գրանցվեն սոցցանցի օգնությամբ:
Անցած տարվա տվյալների համաձայն՝ Zynga-ն չի կարողացել մեծացնել իր ամենօրյա օգտատերերի թիվը, չնայած 311.2 մլն դոլարի եկամտին ու բջջային հավելվածների աճին:










































