Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ այսօր, երբ երկրում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, իրենք ձերբակալել են 10 դիվերսանտների:
Իրանի խորհրդարանական ընտրությունների ընթացքը վերահսկող Մոհամմադ Նակի Բաքերին հայտարարել է, որ դիվերսանտներն Իրան են ժամանել արտասահմանից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Արևմուտքը փորձում է ձախողել Իրանի ընտրությունները:








































