Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մարտի 4-ին աշխատանքային այցով մեկնելու է Չեխիա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այնտեղ նա մասնակցելու է Բալթյան երկրների ու «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը: Չեխիայում Մամեդյարովը հանդիպումներ է ունենալու նաև ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրների և Դանիայի արտգործնախարարների հետ:
Հիշեցնենք, որ ՎՈւԱՄ-ը ստեղծվել է 1997 թվականին։ 1999-2005 թվականներին կազմակերպությանն անդամակցել է նաև Ուզբեկստանը (ՎՈւՈւԱՄ)։









































