Այսօր`ժամը 15.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգավանդի կամրջի մոտակայքում այրվում է միկրոավտոբուս:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել են «Երազ» մակնիշի 61 ՏՕ 313 պետհամարանիշի և «Կրայսլեր» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15.46-ին, մարվել` ժ 15.51-ին:










































