Եգիպտոսում գործող ոչ կառավարական կազմակերպությունների օտարերկրացի 17 ակտիվիստների թույլատրել են դուրս գալ երկրից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նրանք Կահիրեն լքել են ամերիկյան դեսպանատան պաշտոնյաների ուղեկցությամբ:
Հիշեցնենք. Եգիպտոսի իշխանությունները նրանց մեղադրում են հասարակական բողոքի ցույցերի ֆինանսավորման մեջ:
Դեկտեմբերին Եգիպտոսում գործող բոլոր ՀԿ-ներում խուզարկություն անցկացվեց, որից հետո ակտիվիստներին արգելեցին դուրս գալ Կահիրեից:
Արդյունքում ակտիվիստները, որոնց թվում է եղել ԱՄՆ տրանսպորտի նախարարի որդին, երկար ժամանակ չէին կարողանում վերադառնալ հայրենիք:
Երեկ Եգիպտոսի իշխանությունները թույլատրեցին նրանց լքել երկրի տարածքը:
Հիշեցնենք, որ ի պատասխան Եգիպտոսի այս գործողությունների՝ ԱՄՆ-ը սպառնացել էր նրան զրկել 1.3 մլրդ դոլար ֆինանսական օգնությունից:









































