Հետազոտության արդյունքում եզրակացվել է, որ վաղաժամ ծնված երեխաների առողջական խնդիրներ ունենալու հավանականությունը ավելի մեծ է: Այս մասին գրում է Daily-mail-ը:
Որքան շուտ է ծնվում երեխան, այնքան ավելի վատ ազդեցություն է ունենում դա նրա առողջության վրա: Բայց ակնհայտ է, որ այդ ռիսկային գոտում են նաև 37-38 շաբաթական երեխաները, չնայած դա համարվում է լիարժեք ժամկետ:
Հավանական է, որ շուտ ծնված երեխաները երկար տևող հիվանդություններով տառապեն, ինչպիսիք են շնչարգելությունը կամ ծանր շնչառությունը, և իրենց կյանքի առաջին 9 ամիսների ընթացքում ավելի շատ բժիշկների հսկողության կարիք ունենան:
Մեծ Բրիտանիայի շնչառական հետազոտությունների տնօրենի օգնական Լին Մեթքաֆն ասել է. «Սա առաջին հետազոտությունը չէ, որ ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է մոր արգանդում անցկացրած երեխայի յուրաքանչյուր շաբաթը: Դա նվազեցնում է շնչարգելության հավանականությունը: Կան մի շարք քայլեր, որոնց հետևելով՝ մայրերը կարող են խուսափել վաղաժամ ծննդաբերությունից: Պարզապես պետք է ակտիվ կյանք վարել, խուսափել ավելորդ քաշից, լարվածությունից, ծխախոտից և վարակներից:











































