Ծխելը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են, օրինակ, քաղցկեղը, քրոնիկ շնչառական հիվանդությունները, սրտի հետ կապված հիվանդությունները։ Կարող է նաև հանգեցնել վաղաժամ մահվան:
Թոքերի քաղցկեղի 90 տոկոսը առաջանում է ծխախոտի պատճառով:
Գիտնականները բացատրում են, որ ծխախոտի ծխի մեջ 40,000 միացություններ կան: Նրանց մեծ մասը թունավոր է և ազդում է մեր բջիջների վրա: Ահա թե ինչու է քաղցկեղի հավանականությունը բարձրանում:
Մոտավորապես 440.00 մարդ ԱՄՆ-ում և 100.000 մարդ Մեծ Բրտանիայում մահանում են ծխախոտի պատճառով: Այս մասին գրում է medicalnewstoday.com-ը:
Ծխելը համարվում է աշխարհի կանխելի մահերից մեծ մասի պատճառը: Հետազոտությունները պարզել են, որ ծխելը կարող է նաև վնասել շրջապատում գտնվող մարդկանց առողջությանը:







































