3 զինվորական զոհվել է, իսկ 13-ը վնասվածքներ են ստացել Թբիլիսիի մոտ գտնվող Կրցանիսիի ուսումնական կենտրոնում անցկացվող զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Տուժածները տեղափոխվել են Ռուսթավիի զինվորական հոսպիտալ, ու սպասվում է նախարար Բաչո Ախալայայի այցը: «РИА-Новости»-ն տեղեկացնում է, որ պայթել է 120 միլիմետր տրամաչափով ականանետի ական, ինչը տեխնիկական սխալի հետևանք է: Հետաքննություն է սկսվել, որը վարում են ռազմական ոստիկանությունն ու պաշտպանության նախարարության գլխավոր տեսչությունը: Հայտնի է, որ հենց Կրցանիսիի ուսումնական կենտրոնում են վրացի զինվորականներին կրթում ամերիկացի ինստրուկտորները, իսկ միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստան մեկնել պատրաստվող ստորաբաժանումում: