Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

9 աղջիկների ներգրավել է պոռնկության մեջ` ամուսնություն խոստացել ու մնացել անպատիժ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվող քրեական գործը ամեն անգամ դատարանի դահլիճ է բերում 9 տարբեր աղջիկների, որոնց ճակատագրերը խարխլվել են մեկ մարդու ջանքերով, իսկ վերջինս գոնե մեկ անգամ այս դատական նիստերին չի ներկայացել:

Աղջիկներին պոռնկության է դրդել Էջմիածնեցի, «Մարտեր առանց կանոնների» ֆեդերացիայի նախկին նախագահ Համլետ Դավթյանը, որը նաև «Հրանտ Գրուպ» ընկերության տնօրենն է՝ գործարար Հրանտ Դավթյանի հորեղբոր տղան: Իսկ իր ետևից Դավթյանը քրեական գործի մեջ է ներքաշել նաև Արման Միքայելյան անունով 30-ամյա մի երիտասարդի, որը նաև «Իրավունքի ուժը և օրենքը» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Գոհար Գալստյանի որդին է:

Այս պահի դրությամբ Համլետ Դավթյանը դատական նիստերին ընդհանրապես չի ներկայանում` հիվանդության պատճառաբանությամբ, ինչին ոչ տուժողներն են հավատում` սեռական շահագործման համար հավաքագրված աղջիկները, ոչ էլ Արման Միքայելյանի մայրը։ Համլետը մեկուսարանում է մնացել ընդամենը 8 ամիս, որից հետո հիվանդության պատճառով ազատ է արձակվել կալանքից, և նրա մասով քրգործը կասեցվել է, իսկ Արման Միքայելյանը մինչ օրս կալանքի մեջ է:
Այս դատական գործն ընթանում է 2011-ի հունիսից, սակայն այս ամիսների ընթացքում ոչ ոք չի կարողացել Համլետ Դավթյանին դատարան բերել:

Մեղադրող դատախազ Անդրանիկ Հակոբյանը դատարանում արդեն կարդացել է մեղադրական ճառը, որով առաջարկել է դատարանին Արման Միքայելյանին ենթարկել 9 տարվա ազատազրկման: «Գլխավոր հանցագործին և օժանդակողներին վերցրել է իր հովանավորության տակ: Իսկական օժանդակողները ՀՀ 6-րդ վարչության աշխատակիցների կողմից հովանավորվում են՝ թույլ չտալով բացահայտել նշված հանցագործության իսկական պարագլուխներին»,- ասում է իրավապաշտպան Գոհար Գալստյանը:

Համլետ Դավթյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա սեռական շահագործման նպատակով հավաքագրել է աղջիկների և նրանց պարտադրել պոռնկության, և աղջիկների ստացած հոնորարներն անձամբ է յուրացրել, իսկ Արման Միքայելյանի նկատմամբ` այն բանի համար, որ նա 2010թ. ամռանից որոշակի վարձատրության դիմաց, որպես թիկնապահ ծառայություն մատուցելով Համլետ Դավթյանին, ամենօրյա հսկողություն է սահմանել վերջինիս կողմից խաբեությամբ պոռնկության շահագործման նպատակով հավաքագրված և շահագործված Ինեսա Խաչատրյանի, Նարե Հարությունյանի և Ինգա Կուտոշի նկատմամբ, ու տեղյակ լինելով Համլետ Դավթյանի կողմից Ինեսա Խաչատրյանի և Նարե Հարությունյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքների մասին՝ պարբերաբար նրանց բնակության վայրում` շենքի մոտ, ավտոմեքենայով կայանելով՝ վերջիններիս տեղաշարժերի մասին անհապաղ տեղեկացրել է Դավթյանին, հաճախորդների հետ հանդիպման գնալու ժամանակ հաճախակի նրանց ուղեկցել է մինչև տաքսի ավտոմեքենա, իսկ հետո դիմավորել` նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով, և դրանով իսկ օժանդակել է Դավթյանի կողմից վերջինների շահագործմանը:

Սրանք մեղադրականներն էին, սակայն երբ սկսում ենք պատմությանը նայել տուժած աղջիկների տված ցուցմունքներից հետո, լրիվ այլ պատկեր է ստացվում, թեև նույն այդ աղջիկները, չգիտես ինչ պատճառներից ելնելով, այսօր դատարանում լիովին հակասական ցուցմունքներ են տալիս:

Ամեն ինչ սկսվել է հետևյալ կերպ. 2010 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնականի բաժնում հայտարարություն է ստացվում Ինեսա Խաչատրյանից և Նարե Հարությունյանից, ըստ որի՝ իրենց ծանոթ Համլետ Դավթյանը համապատասխանաբար 7 և 3 տարի առաջ իրենց, մեծ գումարներ խոստանալով, խաբեությամբ ներգրավել է մարմնավաճառության մեջ և ենթարկել սեռական շահագործման: Այս անձանց հաղորդումների հիման վրա 2010թ. նոյեմբերի 28-ին Համլետ Դավթյանը բերման է ենթարկվում ոստիկանության Կենտրոնականի բաժին, որի հետ էլ այդ պահին լինում է Արման Միքայելյանը` իրավապաշտպան Գոհար Գալստյանի որդին, որին, իրավապաշտպանի համոզմամբ, Համլետ Դավթյանն այդ օրը միտումնավոր էր իր մոտ հրավիրել:

Ինչևէ, հետագայում նախաքննության ընթացքում պարզվում է հետևյալը. 2002-ին 18 տարին չլրացած Ինեսան հաճախել է Համլետի սպորտային ակումբ, պարապել է սպորտով, հետո Համլետը սիրահետել է նրան, ինքն էլ է սիրահարվել և տրվել է Համլետին: Ինեսան պատմել է, որ իր հետ հետագայում ամուսնանալու կեղծ խոստումներով Համլետը նրան տարել է Էջմիածնի իր տուն, որտեղ աղջիկն ապրել է Համլետի ծնողների հետ: 2003-ին արդեն Համլետը համոզել է 18-ամյա աղջկան զբաղվել մարմնավաճառությամբ` նյութական ծանր պայմաններից դուրս գալու և հարստանալու նպատակով, և Համլետի հովանավորությամբ էլ սկսվել է Ինեսայի «փողոցային» կյանքը: Ինեսայի բոլոր քայլերից Համլետն իրազեկված է եղել և տնօրինել է նրա աշխատած ողջ գումարը:

2006-ին Համլետն ու Ինեսան տեղափոխվել են Երևան, և այդ ընթացքում՝ «աշխատանքային օրերից» մեկի ժամանակ, Ինեսան ծանոթացել է իր բախտակիցներից մեկի` Օքսաննայի հետ, նրան ներկայացրել է Համլետին, և պայմանները հստակեցնելուց հետո սկսել են միասին աշխատել: 2008-ին Համլետը հայտարարություն է տվել «Գինդում»` բարձր աշխատավարձով քարտուղարուհի աշխատանքի վերցնելու վերաբերյալ, ինչի միջոցով վերոնշյալ Նարե Հարությունյանին է Համլետն ընդունել որպես քարտուղարուհի, այնուհետև սկսել է սիրահետել նրան և իր նպատակին հասնելուց հետո առաջարկել զբաղվել մարմնավաճառությամբ: Օքսաննան աղջիկներից թեև փրկվել է՝ սիրահարվելով մի երիտասարդի ու փախչելով նրա հետ, սակայն Համլետը «բիզնեսով» զբաղվող աղջիկների պակաս չի զգում:

2009թ.-ի ապրիլ ամսից Համլետի թիրախում է հայտնվում հերթական զոհը` Անի Ռուստոմյանը, որին նա աշխատանքի ընդունելու պատրվակով իր տիրապետության տակ է պահել և նույն բարեկեցիկ ապագայի խոստումներով հունիսից արդեն ներգրավել պոռնկության մեջ և տիրացել վերջինիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին: Հետո արդեն Համլետն անցնում է ավելի փորձառու աղջիկների փնտրտուքին. 2010թ.-ի հունիս ամսից սկսում է սիրահետել Երևան քաղաքի «Օմեգա» գիշերային ակումբի պարուհի Ինգա Կուտոշին, ապա խաբեությամբ՝ նրա հետ հետագայում ամուսնանալու կեղծ խոստումներով, 2010 թ.-ի հուլիս ամսին տանում է Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող իր կողմից վարձակալած բնակարան և մինչև 2010 թ.-ի նոյեմբերի 28-ը նրան էլ է ներգրավում պոռնկության մեջ և տիրանում վերջինիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին:

Նշենք, որ այս բոլոր աղջիկներին Համլետը պահել է մշտական բռնության և սպառնալիքների ներքո, իսկ այս ամենում Արման Միքայելյանին մեղսագրվում է Համլետին օժանդակելը` մասնավորապես աղջիկներին հսկելու մասով:
«Անչափահաս Ինեսա Խաչատրյանին Համլետ Դավթյանը օգտագործել է դեռ 2003 թ.-ից, իսկ իմ որդին Հայաստան է վերադարձել միայն 2010 թվականին, եթե գալուց հետո որդիս է օժանդակել, մինչ դա ի՞նչ է արել Համլետը»,- ասում է իրավապաշտպանը:
Միքայելյանի մայրը նշում է, որ բազմաթիվ փաստեր ունի, որոնցով ապացուցվում է, որ Արման Միքայելյանը Համլետի այս գործի հետ որևէ առնչություն չի ունեցել, սակայն դրանք ոչ դատարանը, ոչ էլ քննչական մարմինները չեն ցանկացել նկատել:

«Ինեսա Խաչատրյանը և Նարե Հարությունյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի հարցադրմանը պատասխանեցին հստակ՝ որ իրենք մյուս աղջիկների ճարած կլիենտներից հավաքել են գումարներ և այն փոխանցել Հ. Դավթյանին: Ինեսան նույնիսկ նշեց, որ ինքը ստանձնել է գանձապահի պարտականությունը՝ աղջիկների աշխատած գումարներն իր մոտ հավաքելով: Ահա թե ով է դարձել իրական օժանդակողը»,- պատմում է Գոհար Գալստյանը:

Արմանի վերաբերյալ դատարանում աղջիկներին ուղղված հարցերին, որոնք վերաբերել են Արմանի աշխատավարձին, նրա կողմից իրենց նկատմամբ գործադրված բռնությանը, հաճախորդ գտնելու հանգամանքին, ինչպես նաև Արմանի ներկայությամբ Հ. Դավթյանին իրենց իսկ աշխատած գումարը տալուն, Ինեսան և Նարեն պատասխանել են, թե նման դեպք չի եղել, ավելին՝ դատարանում հայտնել են, որ Դավթյանը նման հարցի շուրջ իրենցից բացի՝ ոչ մեկի հետ չի խոսել և չի քննարկել. դա արվել է գաղտնի:

Գործին մասնակցող պետական մեղադրող Անդրանիկ Հակոբյանը, Գոհար Գալստյանի խոսքով, ջանք չի խնայել դատական նիստում ինչպես Նարե Հարությունյանին, այնպես էլ Ինեսա Խաչատրյանին խեղաթյուրված մտքեր հուշելու առումով, որպեսզի ամեն գնով հիմնավորի իրենց կողմից հարուցված անհիմն մեղադրանքը: Իրավապաշտպանը խնդրում է ուշադրություն դարձնել մեկ այլ կարևոր հանգամանքի. Ինեսա Խաչատրյանը ներկայումս հովանավորվում է 6-րդ վարչության մի աշխատակցի կողմից, որն էլ դատարանի շենքի սպասասրահում հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ:

Գոհար Գալստյանը պատմում է, որ առկա բազմաթիվ այլ փաստերի վերաբերյալ դիմումներ է ներկայացրել նախագահին, գլխավոր դատախազին, սակայն փաստերը անտեսելով՝ նրան պատասխանել են, որ մեղադրանքը ճիշտ է առաջադրվել: Իրավապաշտպանի խոսքով՝ չկա անգամ որևէ ապացույց այն մասին, որ Համլետ Դավթյանը որդուն «ծառայությունների» դիմաց գումար է տվել. «Այդ դեպքում, ի վերջո, ո՞րը պետք է լիներ Արման Միքայելյանի շարժառիթը, որի համար նա պետք է օժանդակեր Հ. Դավթյանին: Ինչպե՞ս կարելի է ենթադրություններով մարդուն դատապարտել»,- հարցնում է իրավապաշտպանը:

Այս գործով վերջին դատական նիստը տեղի ունեցավ երեկ, որի ընթացքում Արման Միքայելյանը պաշտպան Վաղինակ Աթոյանին փոխելու միջնորդություն արեց, իսկ նոր պաշտպանը պաշտպանական ճառին պատրաստվելու համար խնդրեց դատական նիստը հետաձգել 10 օրով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ հաջորդ նիստը նշանակվել է մարտի 12-ին, ժամը 15.00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում