Իսրայելը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ շուտով պատրաստվում է հակահրթիռայիին համակարգի փորձարկում իրականացնել՝ Սիրիայի և Իրանի հրթիռները կասեցնելու համար:
The New York Times-ի փոխանցմամբ՝ Իսրայելը բարձրաձայնում է այդ մասին, որպեսզի տարածաշրջանում այլ երկրների կողմից և հենց իսրայելցիների կողմից Իրանի միջուկային ծրագրի պատճառով առաջացած մթնոլորտի վերաբերյալ սխալ կարծիք չառաջանա:
Իսրայելը հայտնել է՝ թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի և անգամ պատրաստ է ռազմական հարձակման դիմել: Նման հարձակման դեպքում մեծանում է Իսրայելի նկատմամբ ևս հրթիռներ արձակվելու հավանականությունը:
Քանի որ լարվածությունը արդեն շատ է մեծանում, որոշ փորձագետներ և վերլուծաբաններ կարծում են, որ այստեղ առկա են սխալ հաշվարկումների վտանգները ևս:











































