Բահրեյնը սահմանափակումներ է ներկայացրել է այն խմբերին, որոնք փորձում են ուսումնասիրել երկրում իրականացվող բարեփոխումները:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գրասենյակը հաղորդել է, որ Բահրեյնը պաշտոնապես հայց է ներկայացրել` խնդրելով հետաձգել այցը մինչև հունիս. այն պետք է կայանար մարտի 8-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:
ՄԱԿ-ում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբի գլխավոր հանձնակատարը հայտնել է, որ մյուս շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ իրենք իրենց ափսոսանքը կհայտնեն Բահրեյնի ներկայացուցիչներին «հետաձգումների համար»:










































