Microsoft ընկերության կողմից թողարկված Windows 8 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը, որը թողարկվել էր մեկ օր առաջ, 24 ժամվա ընթացքում ներբեռնվել է մոտ մեկ միլիոն անգամ: Այս մասին ասվում է Twitter միկրոբլոգերի կայքում Microsoft ընկերության հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Microsoft ընկերությունը թույլատրեց preview.windows.com կայքից ներբեռնել Windows 8 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը:
Օպերացիոն համակարգի թեստային տարբերակը հասանելի էր մասնագետներին անցած տարվա սեպտեմբերից, ինչի արդյունքում համակարգում մոտ 100 հազար փոփոխություն է մտցվել:










































