Վիեննայի օպերայի պարուհի Կարինա Սարկիսովան հեռացվել է աշխատանքից, քանի որ տնօրինությանը դուր չի եկել այն փաստը, որ Կարինան սեպտեմբեր ամսին կիսամերկ նկարահանվել է տղամարդկանց համար նախատեսված «Վիեներ» ամսագրում: Օպերայի ղեկավարության հայտարարության մեջ ասվում է, որ մայիսին պարուհին զգուշացվել է դրա համար: Օպերայի ղեկավարության որոշման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 8-ին, թեեւ Սարկիսովային հեռացրել են դեռեւս օգոստոսի 23-ին: