AS-ի տեղեկացմամբ ֆրանսիական «ՊՍԺ»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը հետաքրքրված են «Բարսելոնա»-ի կիասապաշտպան Չավի Էրնանդեսի ծառայություններով: Չավին գործող պայամանագիր ունի կատալոնական ակումբի հետ, որի ժամկետը լրանում է 2014 թվականին:
Պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում ֆրանսիական ակումբը ստիպված կլինի «Բարսելոնա»-ին 80 մլն եվրո փոխհատուցում վճարել, բայց այս փաստը չի անհանգստացնում «ՊՍԺ»-ի ղեկավարությանը: Տրանսֆերի կայացմանը կարող է խոչընդոտել միայն Չավիի` փարիզյան ակումբ տեղափոխությունից հրաժարվելը:
Նշենք, որ «ՊՍԺ»-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանին արդեն պաշտոնական առաջարկ է արել «Բարսելոնա»-ին:







































