Շվեյցարիայում սրտի կաթվածից վախճանվել է «Կառուզո» լեգենդար երգի հեղինակ Լուչիո Դալլան: Ինչպես հաղորդում է իտալական Corriere della Sera թերթը, երեք օրից նա կդառնար 70 տարեկան:
Լուչիո Դալլան առաջին անգամ բեմ է բարձրացել է 1962 թ.: 1964 թվից նա ելույթ է ունեցել հեղինակային ստեղծագործություններով:
«Դա պարզապես անհնար է, ես խոսել եմ նրա հետ երեկ երեկոյան, նա հիանալի հոգեվիճակ ուներ, երջանիկ էր և հանգիստ…»,- թերթին պատմել է նրա մոտ ընկերը՝ Ռոբերտո Սերան:
Դալլայի ամենահայտնի գործը «Կառուզո» երգն է՝ նվիրված իտալացի օպերային երգիչ Էնրիկո Կառուզոյին:










































