Երգչուհի Ալլա Լևոնյանը դեմ չէ երգել նախընտրական քարոզարշավին. «Ամբողջ աշխարհում ընդունված է, որ երգիչները մասնակցում են նախընտրական քարոզարշավին. ինչո՞ւ չպետք է լինենք մենք:
Եթե ինքս դեմ չեմ այդ կուսակցությանը, ինչո՞ւ չմասնակցեմ: Եթե կուսակցությունը թշնամի չէ, ինչո՞ւ պետք է ես չերգեմ իմ երկրի, իմ պետականության համար: Ուղղակի պետք է ճիշտ հասկանալ` մենք ժողովրդի հետ ենք, այլ ոչ թե որևէ կուսակցության»:
Նա նշեց, որ դեռ նման առաջարկ չի ստացել, բայց ստանալու դեպքում այն կընդունի:
Լուսանկարը` Bravo.am-ի










































