ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 2-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ, որպես ՀՀ Ազգային ժողովի` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի կազմում ընդգրկված ներկայացուցիչ, կմասնակցի մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մարտի 3-ին ծրագրված է ԱԺ փոխխոսնակի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմում ընդգրկված է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով դիտորդական առաքելություն կիրականացնի Մոսկվայում:








































