Իսպանական մամուլի տեղեկացմամբ Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում հաղթանակ տանելու դեպքում Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կստանա 300.000 եվրո պարգևավճար: Գումարի այս չափը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնեցրել է ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Չավիի, Կառլես Պույոլի և Իկեր Կասիլյասի հետ:
Գումարը երկու անգամ պակաս է 2010 թվականի աշխարհի առաջնությունում հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստների ստացած պարգևավճարից, բայց գերազանցում է այն գումարը, որը իսպանացիները ստացան «Եվրո-2008»-ում հաղթելուց հետո:
Ըստ պայմանագրի` եթե Իսպանիայի ազգային ընտրանին չկարողանա հաղթահարել խմբային փուլը, որր ժամանակ նրա հակառակորդները կլինեն Իտալիայի, Խորվաթիայի և Իռլանդիայի հավաքականները, որևէ պարգևատրում չի ստանա: Պարգևավճարները կտրվեն հավաքականի` առաջնության քառորդ եզրափակիչ փուլ անցնելուց սկսած:
Եզրափակիչում պարտություն կրելու դեպքում որպես խրախուսում ազգային հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կստանա 150.000 եվրո:








































