Փետրվարի 29-ի գիշերը ԱՄՆ Միջին Արևմուտքի նահանգներում տեղի ունեցած տորնադոների հետևանքով 9 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 6 մարդ զոհվել է Իլինոյս նահանգում, ևս 3-ը՝ Միսսուրիում:
Հաղորդվում է, որ մի քանի տասնյակ մարդ վիրավորվել են: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ որոնոաղափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:
Տորնադոները ԱՄՆ-ում սովորաբար սկսվում են մարտին, սակայն դրանք երբեմն նկատվում են նաև ձմռանը: Այսպես ընթացիկ տարվա հունվարին տեղի օդերևութաբանական ծառայությունները գրանցել են 95 տորնադո:
2011 թ. ընթացքում ԱՄՆ-ում տորնադոյի զոհ է դարձել 545 մարդ:









































