ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Քոֆի Անանը պատրաստվում է առաջիկայում այցելել Սիրիա, որպեսզի աջակցի արյունահեղության դադարեցմանն ուղղված գործողություններին: Այս մասին ՄԱԿ-ի նախկին ղեկավարն անձամբ հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես հույս ունեմ հնարավորինս շուտ հայտնվել Սիրիայում»,- ասել է Անանը Պան Գի Մունի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Անանն ասել է, որ պատրաստվում է հանդիպել բոլոր կողմերի հետ, և հույս է հայտնել, որ «իրենք կշարժվեն ճիշտ ուղղությամբ»: Պան Գի Մունն իր հիասթափությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսին արգելել են մուտք գործել երկիր:











































