Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Մեր գարունը

Այսօր լրանում է Հայաստանի անկախության տարիների համար աննախադեպ մի ողբերգության` մարտի 1-ի չորրորդ տարելիցը: 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում տասը մարդ սպանվեց այն բանից հետո, երբ իշխանությունն ուժ կիրառեց և բանակ հանեց իր քվեի համար պայքարող հասարակության դեմ: Այսօր` չորս տարի անց, հասարակության քվեի խնդիրը նորից հրատապ է, քանի որ առջևում խորհրդարանի ընտրություններն են, որոնք Հայաստանի համար ունեն իսկապես կարևոր նշանակություն և կարող են լինել կամ պատմական, կամ ճակատագրական:

Եվ զարմանալի զուգադիպությամբ, այսօր կրկին հրատապ է նաև հասարակության դեմ բանակի կիրառման հարցը, որը քննարկվում է արտակարգ դրության մասին օրենքի նախագծի համատեքստում: Այս իրողությունը վկայում է, որ մարտի 1-ի ողբերգությունից չորս տարի անց, չնայած ԵԽԽՎ մակարդակով հայտարարությանը, թե մարտի 1-ի էջը Հայաստանում փակված է, իրականում ներքին շարժառիթները շարունակում են պահպանվել, ինչի վկայությունն էլ արտակարգ դրության մասին օրինագծի հապշտապ քննարկումն է իշխանական մեծամասնության շրջանում:

Միևնույն ժամանակ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն է այսօր քաղաքական սեզոնը բացում, որի նախավարժանքը կարելի է համարել ՀՅԴ և Ժառանգության համատեղ նախաձեռնությունը 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ, որին միացել էր նաև Կոնգրեսը: Սակայն, եթե Կոնգրեսը ընդամենը «բեկ-վոկալի» դեր էր կատարում այդ նախաձեռնության ընթացքում, ապա այսօր հանդես է գալու «սոլո համերգով», և ինչպես խոստանում են Կոնգրեսի պատասխանատուները, ներկայացնելու է իր անելիքները առաջիկա նախընտրական շրջանում: Պարզ է, որ Կոնգրեսը չի բացի բոլոր խաղաքարտերը, սակայն, ամենայն հավանականությամբ, ընդհանուր առմամբ պարզ կլինի, թե ինչ հեռանկար է սպասում ընդդիմադիր դաշտին, և արդյոք Հայ ազգային կոնգրեսը տրամադրվա՞ծ է առավել լայն ընդդիմադիր ճակատ ձևավորելուն:

Այդպիսով, այսօր տեղի ունենալիք հանրահավաքը թերևս կամբողջացնի հայաստանյան քաղաքական սեզոնը և բոլոր հիմնական ուժերը փաստացի մտած կլինեն ակտիվ խաղի մեջ: Իհարկե հասարակության համար նշանակալին ոչ թե քաղաքական այդ խաղն է, այլ գարնան գալուստը, հատկապես անցնող ձմեռվա խիստ և տեղումնառատ ֆոնին: Անցնող ձմեռն իսկապես ստիպեց բավական շատ կարոտել գարնան ջերմությունը, և մենք վերջապես դրա շեմին ենք: Ու պետք է հուսալ, որ շեմից այն կողմ մեզ հիասթափություն չի սպասի, և ջերմության մեր հույսերն ու ակնկալիքները կարդարանան թե՛ բառի ֆիզիկական, թե՛ բարոյահոգեբանական իմաստով, և 2012 թվականի գարունն իսկապես կդառնա նոր կյանքի սկիզբ բառի բուն և պատկերավոր իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում