«Երբ «ժողովուրդ»-ը գրեց, որ Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը Փափազյան 32 հասցեում ավտոկայանատեղի է աշխատեցնում` գանձված գումարների դիմաց սառույցներից չմաքրելով տարածքը, անմիջապես արձագանք ստացավ»,- գրում է թերթը և հավելում.
«Մեքենաների սեփականատերերից տեղեկացանք, որ սառույցները մաքրելու փոխարեն Արա Բաբլոյանը հրահանգել է փակել ավտոկայանատեղին: «Ինձ աշխարհով մեկ խայտառակ արեցին, գրեցին ստայանշիկ, էլ մեքենա չտենամ: Էդ փողն ինձ պետք չի»,- ահա այսպիսի հրահանգով Արա Բաբլոյանը փակել է իր եկամտաբեր բիզնեսը»:











































