«Ժառանգություն» կուսակցությունը չի քննարկել՝ արդյոք ներկա՞ է լինելու վաղը՝ մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին, թե՝ ոչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Նմանատիպ հարց չի քննարկվել: Միաժամանակ, «Ժառանգություն»-ը երբևիցե չի քննարկում հանրահավաքների, բողոքի ակցիաների մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետև կուսակցության անդամները ազատ քաղաքացիներ են և կարող են հանգիստ մասնակցել նմանօրինակ միջոցառումների, նրանք ազատ են իրենց գործողություններում»,- ասաց նա:
Հարցին՝ ինքն անձամբ պատրաստվո՞ւմ է վաղն Ազատության հրապարակ գնալ, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դեռ չի որոշել:
Հիշեցնենք, որ անցած տարի «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցել էր Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ի հանրահավաքին:










































