Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

«Հրազդան-5»-ը դեռ գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում

Այսօր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն աշխատանքային այց է կատարել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ:

Ներկայում կայանը գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում և շարունակում է ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացը՝ համաձայն ՀՀ էներգահամակարգի օպերատորի կողմից սահմանվող ռեժիմների:

Վ. Հարությունյանը եղել է կաթսատուրբինային, քիմիական, էլեկտրատեխնիկական, ջերմային չափումների և ավտոմատիկայի արտադրամասերում, կայանի կառավարման ավտոմատացված կենտրոնում, ծանոթացել է աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ: Նա շնորհակալություն է հայտնել «Հրազդան 5»-ի անձնակազմից, որը կարճ ժամանակահատվածում և մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերելով կարողացել է ավարտին հասցնել էներգաբլոկի արդիականացման ծրագիրը:

«Դժվար է բառերով արտահայտել, թե ինչ աշխատանք է իրականացվել և ինչ մեծ նշանակություն ունի էներգաբլոկի շահագործումը մեր էներգահամակարգում: Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր աշխատակցի և հպարտ եմ, որ ձեր ջանքերով կյանքի կոչվեց այս նախագիծը: Պետք է նաև մտածենք մեր մասնագետների կողմից ստեղծված և «Հրազդան 5»-ում կիրառված տեխնոլոգիաները պատենտավորելու, մեր աշխատանքի ընթացքում կուտակված փորձն այլ երկրներում կիրառելու ուղղությամբ: Բացի այդ, անհրաժեշտ է մեր մասնագետների փորձը փոխանցել երիտասարդներին, և էներգետիկների նոր սերունդ վերապատրաստել», – նշել է Վ. Հարությունյանը:

2011 թ. դեկտեմբերի վերջին «Հրազդան-5»-ում իրականացվեց կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժամ անընդհատ աշխատել են բեռնվածության տակ: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը հանրապետության էներգահամակարգին է միացվել 2012 թ. հունվարի 18-ին:

Մասնագետների գնահատմամբ՝ «Հրազդան-5»-ի վերակառուցման համար օգտագործված նորագույն, տեխնոլոգիապես բարդ սարքավորումները, ներդրված ժամանակակից տեխնոլոգիաները, աննախադեպ տեխնիկական լուծումները կառույցը դարձնում են եզակի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև աշխարհում:
«Հրազդան-5»-ում տեղադրված է Հայաստանի էներգահամակարգում ամենախոշոր տրանսֆորմատորը, շոգետուրբինի գեներատորը և կառուցված է Անդրկովկասում ամենախոշոր երկաթբետոնե փողը, մոնտաժված է «գլխամասային» տեսակի ցածրներուժային շոգեգեներատոր և եզակի «չոր» հովացման աշտարակ: Ներդրված է ջերմային գործընթացների կառավարման նոր սերնդի ավտոմատացված համակարգ: Էներգաբլոկի շինարարությունն ու արդիականացումն իրականացվել են ռեկորդային ժամկետներում` 6 տարում:
Էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 ՄՎտ-ի և շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում