Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեմ է Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրմանը: Այս դիրքորոշումն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հաստատել է Տ. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ մտավորականության հետ կազմակերպված հանդիպման ժամանակ վարչապետը նույն կարծիքն էր հայտնել ու խոստացել էր ամեն ինչ անել՝ դրանք այնտեղից դուրս բերելու համար:
«Մենք ունենք հստակ մոտեցում, որ դրանք ժամանակավոր են և պետք է դուրս բերվեն»,- ԱԺ-ում ասել է Տ.Սարգսյանը՝ հավելելով, որ իր և քաղաքապետի մոտեցումներն այս հարցում նույնն են:
Ըստ Տ. Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Մաշտոցի պուրակի խնդիրները քննարկվել են Տ. Մարգարյանի և Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, նախապատրաստվում է հայեցակարգ, որը կվավերացվի կառավարության կողմից:











































