Փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից։
Մեզ հաջողվեց ճշտել, որ Տիգրան Վարյանը մեկ տարի առաջ է զորակոչվել Աբովյան քաղաքի զինկոմիսարիատից: ՊՆ-ից մեզ տեղեկացրին, որ քննչական խումբն այս պահին գտնվում է դեպքի վայրում: Մանրամասները պարզ կլինեն խմբի վերադարձից հետո:










































