Ինչպես հաղորդում է ռուսական РИА-Новости գործակալությունը, Լեհաստանում A/H1N1 վիրուսից, որն ավելի հայտնի է թռչնի գրիպ անվանումով, մահացել է 2 մարդ:
Գրիպի զոհ է դարձել երկու տարեկան մի աղջիկ Օլշտին քաղաքում, և 41-ամյա տղամարդ` Սլուպսկ քաղաքում:
Սլուպսկում այս դեպքը եզակի չէ, մյուս հիվանդը գտնվում է կայուն ծանր վիճակում:
Ինչպես հաղորդում են լեհական ԶԼՄ-ները, այս տարի սրանք առաջին դեպքերն են: