ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Քլե Էլում քաղաքի ուսումնական հաստատություններից մեկից տարհանվել է շուրջ 900 աշակերտ այն բանից հետո, երբ ահազանգ է ստացվել, որ շենքում պայթուցիկ է տեղադրված:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, տեղի ոստիկանությունից հայտնել են, որ իրավապահ մարմինների աշխատակիցները շների օգնությամբ ուսումնասիրել են շենքի տարածքը և, ըստ վերջին տեղեկությունների, ոչ մի պայթուցիկ չի հայտնաբերվել:
Որոնողական աշխատանքների ընթացքում իշխանությունները ժամանակավորապես փակել են ուսումնական հաստատությանը հարող փողոցների երթևեկությունը:










































