ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերի շնորհանդեսին:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանրության լայն շրջանակների համար նախատեսված ժողովածուները ներառում են Արտաշես Գեղամյանի գործունեության վերջին երեք տարիների հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:









































