Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանանական փոքրամասնության առաջնորդ Գիորգի Տարգամաձեն ռուսների համար ոչ գործնական է որակել Ռուսաստանի հետ գործող անցագրային ռեժիմը միակողմանիորեն վերացնելու վերաբերյալ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արած հայտարարությունը.
«Մենք առանց այդ էլ Ռուսաստանի հետ ունենք պարզեցված անցագրային ռեժիմ: Այն ժամանակ, երբ Ռուսաստանը չի մասնակցում Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցին, Սաակաշվիլին փորձում է ակտիվություն դրսևորել այդ հարցում»:
Ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիան իր հերթին նկատել է, որ չի ակնկալում դեպի Վրաստան ռուս գործարարների ու զբոսաշրջիկների ներհոսքի ավելացում: Նա հավելել է, որ իրականում Վրաստանի քաղաքացիներն իրենք են փախչում երկրից՝ գումարներ վաստակելու համար:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին Ռուսաստանի հետ գործող անցագրային ռեժիմի միակողմանիորեն չեղյալ հայտարարելու պատրաստակամության մասին ասել է երեկ Վրաստանի խորհրդարանում:
Ի դեպ, նախորդ տարվա աշնանից սկսած՝ Հյուսիսային Կովկասի բնակիչները Վրաստան են հաճախում առանց անցագրերի, իսկ մնացյալը դա օդանավակայանում ստանում են մոտ 30 դոլարով՝ հիմնականում 3 ամիս ժամկետով:








































