РБК-ի փոխանցմամբ՝ Թուրքիան նավթի ներկրման շուրջ բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի և Լիբիայի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Վերջինս հավելել է, որ իրենք մի շարք մատակարար երկրների հետ բանակցություններ են վարում նավթի առաքումների դիվերսիֆիկացման նպատակով. «Թուրքիային անհանգստացնում է հումքի, էներգակիրների գնաճը: Դրա համար էլ մենք մտադիր ենք ավելացնել նավթամատակարար երկրների քանակը: Բանակցությունների ավարտը հայտնի կդառնա մինչև տարեվերջ»:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան նավթ է ներկրում Իրանից, Ադրբեջանից և Ռուսաստանից: Թուրքական կողմը հայտարարել է, որ իր համար պարտադիր չեն համարվում ԵՄ-ի կայացրած որոշումները՝ նկատի ունենալով հունվարի 23-ին իրանական նավթի ներկրման վրա նրա սահմանած բեռնարգելքը: Սակայն ստացվում է, որ սաուդյան ու լիբիական նավթը Թուրքիայում ամբողջովին կամ մասամբ կարող է փոխարինել իրանական նավթին:











































