Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանը, ով կասկածվում է 14-ամյա աշակերտուհու բռնաբարության մեջ, երեկ որպես կասկածյալ, հարցաքննվել է ոստիկանությունում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա տեղեկացմամբ, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանը նաև գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է:
Նշենք նաև, որ գյուղապետ- ուսուցչի արարքը բացահայտել է աղջկա համադասարանցիներից մեկը: Գյուղապետն իր հասցեին հնչող մեղադրանքները շանտաժ է համարում: Ընդ որում, պարզվում է՝ սա առաջին դեպքը չէ: Նույն աշակերտուհու հետ գյուղապետին հաճախ են տեսել առանձնանալիս, ինչն էլ հարուցել է համադասարանցիների կասկածը: