ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի և Վլադիմիր Ժիրինովսկու նախընտրական բանավեճի ժամանակ վերջինս իսկական սկանդալ է բարձրացրել` անարգելով Պրոխորովի վստահված անձին` երգչուհի Ալլա Պուգաչովային:
Ռուսական էստրադայի պրիմադոննային քաղաքական գործիչը դասել է քաղաքական «մարմնավաճառների» թվին և խորհուրդ է տվել «լուռ նստել»:
Կոնֆլիկտը սկսվել է, երբ երգչուհին, որը ներկա էր «Մենամարտ» հեռուստածրագրի նկարահանումներին, պրովոկացիոն հարց է ուղղել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկուն: «Վլադիմիր Վոլֆովիչ, մտածում եմ, դուք կհամաձայնեք ինձ հետ, որ նախագահը երկրի դեմքն է, որը օրինակ պետք է ծառայի մեր երկրի շատ քաղաքացիների: Ես այսպիսի հարց ունեմ: Երբ դուք կոպտում եք, ասենք՝ ինձ, ես էլ արդեն ձեր ասածներին սովորել եմ, դուք ի՞նչ եք ուզում դրանով ապացուցել, երբ այդպես անամոթաբար ստում եք եթերում: Եթե դուք դառնայիք նախագահ, կփոխեի՞ք ձեր վարքագիծը»:
«Ես պահում եմ ինձ այնպես, ինչպես հարմար եմ գտնում: Ինձ իմիջմեյքերներ պետք չեն: Ինձ, ինչպես Միխայիլ Պրոխորովին, թույլտվություն չեն տվել կուսակցություն ստեղծելու համար, ես այն ստեղծել եմ»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Պուգոչովան ի պատասխան հայտարարել է, թե նա «միայն ծաղրածու է ու գիժ, երկրի խայտառակությունը»: Դրանից հետո բանավեճը տեղափոխվել է անձնական վիրավորանքների հարթություն:
«Դուք՝ արտիստներդ, ինչպես վերջին մարմնավաճառը, պառկում եք ցանկացած ղեկավարի տակ՝ հանուն փողի: Պառկել եք Բրեժնևի, Գորբաչովի, հետո Ելցինի, Պուտինի հետ: Ամոթ ձեզ»,- վրդովված ասել է Ժիրինովսկին` հայտարարելով, որ Պուգաչովան ունի մեկ օրենք` ամեն հինգ րոպեն փոխել ամուսիններին:










































