Ֆրանսիան երեքշաբթի հետ է կանչել Բելառուսի իր դեսպանին այն բանից հետո, երբ Մինսկը որոշել է հետ կանչել Եվրամիությունում իր մշտական ներկայացուցչին և Լեհաստանում իր դեսպանին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Եվրոպայի իր գործընկերների հետ Ֆրանսիան դեմ է հանդես գալիս Բելառուսի որոշմանը՝ Մինսկ հետ կանչել Լեհաստանում իր դեսպանին և Եվրամիության իր մշտական ներկայացուցչին»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բեռնար Վալերոն:
Մինչ այդ ԵՄ անդամ երկրները համաձայնության էին եկել, ի պատասխան Մինսկի վերոհիշյալ գործողությունների, հետ կանչել իրենց դեսպաններին Բելառուսից:
Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Մարտին Շուլցը հայտարարել էր, որ Բելառուսի այդ որոշումը «թշնամական գործողություն է»:
Իր հերթին Բելառուսի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Բելառուսը հետ է կանչել ԵՄ իր պաշտոնական ներկայացուցչին և Լեհաստանում իր դեսպանին՝ ի պատասխան իր երկրի դեմ պատժամիջոցների խստացման: Նա նաև նշել էր, որ Բելառուսը կարգելի պատժամիջոցների ընդլայնմանը նպաստած ԵՄ բոլոր պաշտոնյաներին մուտք գործել իր տարածք:
Հիշեցնենք, ավելի վաղ Մինսկից իր դեսպանին հետ էր կանչել Գերմանիան:









































