Նյու Յորքում ձմեռային անդորրից հետո նորից սկսվել են «Գրավի՛ր Նյու Յորքը» շարժման ակցիաները: Երեկ այդ շարժման ներկայացուցիչները հավաքվել են պատմական առաջին հանրահավաքի վայրում` Յունիոն սքվերում, որպեսզի հերթական անգամ իրենց բողոքն արտահայտեն այդ այգում իրենց վրանային քաղաքի ապամոնտաժման դեմ:
Ակտիվիստները երգել են իրենց սիրած երգերը, կոչեր հնչեցրել` ակտիվանալու և պայքարելու ներկայիս ֆինանսական համակարգի և այլ անարդարությունների դեմ: Մասնագետներն ասում են, որ, հնարավոր է, ակտիվիստների գործողությունների վերսկսման համար առիթ է հանդիսացել Լոնդոնում «Գրավի՛ր Լոնդոնը» ակցիայի մասնակիցների վրանային քաղաքի վերացումը Սուրբ Պողոս տաճարի մոտ:
Շարժման ներկայացուցիչները պահանջել են դադարեցնել այն բռնարարքները, որոնք իրականացվում են շարժման դեմ:











































