Sunday, 21 06 2026
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Սերժ Սարգսյանը հանձնարարել է Մաշտոցի այգու հարցը քննարկման առարկա դարձնել. Տ. Սարգսյան

Փետրվարի 28-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ նախընտրական ծրագրի կազմման շրջանակներում ճարտարապետների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել է Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնել։

Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ` Արթուր Մեսչյանը, Հրաչյա Պողոսյանը, Լևոն Իգիթյանը։

«Գաղտնիք չէ, որ կան մի շարք հարցեր, որոնք դառնում են հասարակության բուռն քննարկման առարկա: Հիշենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի, Մաշտոցի այգում տաղավարների տեղակայման, փակ շուկայի վերանորոգման խնդիրները և այլն: Պետք է ձևավորել կարծիքների բախման այնպիսի պլատֆորմ, որտեղ խնդիրները լուծում կստանան: Հասկանալի է, որ դրանք չեն կարող բոլորին բավարարել, մանավանդ, ճարտարապետներին, որոնք ստեղծագործող անձինք են»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մաշտոցի այգում մշտական տաղավարներ չեն տեղադրվելու և դրանք տեղափոխելու են: Առկա է ՀՀ նախագահի հանձնարարականը` Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնելու համար: «Այդ ծրագիրը պետք է հաստատվի նաև կառավարության կողմից, որպեսզի վստահություն լինի քաղաքացիների մոտ, որ այդ խնդիրը կլուծվի: Ես, ընդհանրապես, մշտական տաղավարների տեղադրմանը դեմ եմ, և ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն: Մշտական տաղավարներ այգիներում չպետք է լինեն: Երևանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր և ինձ դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարություն»,- ասել է Տ. Սարգսյանը։

Վարչապետը նաև նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, ըստ որի` Հայաստանում այլևս ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, մեծ տպավորություն է գործել իր վրա: «Իշխանությունները պարտավոր են հանրությանը ներկայացնել իրենց որոշումների տրամաբանությունն ու անհրաժեշտությունը, լսել հանրության կարծիքը: Մենք պարտավոր ենք ամրապնդել քաղաքացիական հասարակությունը և մշտապես լինել երկխոսության մեջ հանրության հետ, այդ թվում նաև ճարտարապետական ոլորտում»։

Ճարտարապետները ողջունել են Տիգրան Սարգսյանի առաջարկը` մասնագիտացնել Հայաստանի քաղաքները և որոշ ֆունկցիաներ Երևանից տեղափոխել մարզեր: «Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը ևս իր մեջ ճարտարապետական ասպեկտ ունի: Երևանում են կենտրոնացվել բոլոր ֆունկցիաները, որը խանգարում է նաև տարածքների համաչափ զարգացմանը: Պետք է մտածենք, թե ինչպես բեռնաթափել մայրաքաղաքը»,- ասել է վարչապետը:

Տարոն Մարգարյանը նշել է, որ պատրաստ է համագործակցել ճարտարապետների միության հետ, գտնել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծումները: «Համոզված եմ, որ Ձեզ հետ համագործակցության արդյունքում կտեսնենք այն Երևանը, որը ցանկանում ենք տեսնել: Երևանը պետք է լինի հարմարավետ մեր քաղաքացիների, բնակիչների համար»,- ասել է քաղաքապետը:

Արթուր Մեսչյանի խոսքով`պետք է ճարտարապետների միության շրջանակներում քննարկումներով հասկանալ, թե ինչպիսի շինարարություն կարելի է իրականացնել, ինչպիսին` ոչ: «Ուրախ կլինեի, որպեսզի նման քննարկումները ռազմավարության մշակման հիմք հանդիսանային: Մենք` ճարտարապետներս, պետք է հասկանանք, ինչ ենք ուզում և ովքեր ենք մենք: Միայն միասին կարող ենք հասնել որոշակի նպատակների»,- ասել է Մեսչյանը:

Ամփոփելով հանդիպումը` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Երևանի ապագան, ճարտարապետական տեսքն առաջնային խնդիր է: «Մենք առկա խնդիրներին պարտավոր ենք առաջարկել ժամանակակից լուծումներ: Դուք պետք է լինեք Երևանի ապագայի վերաբերյալ որոշումների կայացման մասնակիցը: Պարտադիր է, որպեսզի բոլորի կարծիքը հնչի, ինչը քաղաքացիական հասարակության կարևորագույն էլեմենտներից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն առաջարկել է ճարտարապետների միության հետ ստեղծել աշխատանքային խումբ, որը ձեռնամուխ է լինելու Երևանի փոքր կենտրոնին վերաբերող օրենքի նախագծի մշակմանը, որը կսահմանի այն օբյեկտների ցանկը, որոնք ենթակա չեն փոփոխման: «Մեծ հասարակական հնչեղություն ունեցող ծրագրերը պետք է դառնան հանրային քննարկման առարկա, անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նաև հանրաքվե»,- ասել է վարչապետը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ճարտարապետները հանդես են եկել մի շարք առաջարկություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում