Հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանն այսօր առավոտյան Twitter սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է իր լուսանկարը, որտեղ վերջինս ամբողջովին բնական տեսք ունի` առանց շպարի և շքեղ զգեստների:
Լուսանկարի միջոցով նա ցանկացել է իր երկրպագուներին ցույց տալ, որ անգամ առանց զարդերի, շպարի, ինքը, միևնույն է, չափազանց գեղեցիկ է։ Այս մասին գրում է People-ը:
Քիմի այսպիսի կերպարով ներկայանալը զարմանալի է, քանի որ նախկինում նա նշել էր, որ իրեն իսկապես գեղեցիկ է զգում, երբ շպարված է և հարդարված: Նա ասել էր. «Ես չեմ պատրաստվում խաբել: Ես իսկապես շատ ժամանակ եմ անցկացնում շպարով և ինձ ավելի լավ ու ավելի գեղեցիկ եմ զգում, երբ շպարված եմ»: