Սիրիայի ուժերն այսօր շարունակել են ապստամբների վրա իրենց հարձակումները, որոնց ընթացքում առնվազն 25 մարդ է մահացել, իսկ բրիտանացի վիրավոր լուսանկարիչը Հոմսից փախել է հարևան Լիբանան:
Ըստ Reuters-ի՝ Ֆրանսիան ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այժմ աշխատում է Սիրիայում բռնությունների և մարդասիրական օգնության կարիքի վերաբերյալ նոր բանաձևի վրա:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ իրենք հույս ունեն, որ Ռուսաստանը և Չինաստանը չեն ընդդիմանա նոր առաջարկված բանաձևին: Նա նաև ասել է, որ, հաշվի առնելով այս ժամանակը, «խորհրդի բոլոր անդամներն, առանց բացառության, պատրաստ լինեն պայքարելու բարբարոսության դեմ»:











































