Thursday, 18 06 2026
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նրանք, ովքեր ուզում էին ժխտել Ցեղասպանությունը, հաջողեցին իրենց գործի մեջ

Հայ-շվեյցարական ընկերության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ հայկական օրինագծի առնչությամբ այսօր կայացնելիք վճռից որևէ ակնկալիք չունի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Ինչո՞ւ պետք է Հայոց կամ որևէ այլ ցեղասպանության ժխտումը դատապարտվի այս կամ այն երկրի կողմից: Ես անհասկանալի եմ համարում, թե ինչու մարդիկ պետք է կասկածներ ունենան այս տեսակ օրինագծի սահմանադրական ուժի առնչությամբ, երբ առաջին հերթին պետք է պահպանել մարդու արժանապատվությունը: Սա ամենակարևորն է: Բուն խնդիրն այն է, որ այս ամենը քաղաքական բնույթ է ստացել և խաղ է տարվում՝ ո՞վ ավելի մեծ ազդեցություն ունի ուրիշների վրա՝ այս դեպքում հայե՞րը, թե՞ թուրքերը»,- նկատեց Սարգիս Շահինյանը:

Հարցին՝ արդյո՞ք ֆրանսիական կողմը կտրվի թուրքական սադրանքին, Հայ-շվեյցարական ընկերության պատվո նախագահը պատասխանեց. «Իհարկե, պետք է տրվի: Թուրքերը կարողացան մեծ թվով մարդկանց վրա ազդեցություն բանեցնել: Իրողությունն այն է, որ Հայոց ցեղասպանության ժխտողականությունն իրականացվում է բոլոր օղակներով: Բոլոր օղակները, որոնք ուզում էին ժխտել Ցեղասպանությունը, հաջողեցին իրենց գործի մեջ: Իմ ամենակարևոր եզրակացությունն այն է, որ հայերը այս տեսակ որոշումից ոչ մի սպասելիք չպետք է ունենան: Նրանք պետք է սպասելիքներ ունենան միմիայն իրենց կամքից բխած գործունեությունից, իսկ այս ամենն իրենց կամքից դուրս բխած նախաձեռնություն էր: Մենք հավաքական վճռականություն և գործունեություն չծավալեցինք, որպեսզի պահպանենք մեր ազգային շահերը: Մենք դա չենք անում Հայաստանում, ուր մնաց արտասահմանում: Ուրեմն ինչպե՞ս սպասենք, որ ուրիշները մեր փոխարեն անեն դա: Մեր իրավունքները մենք ինքներս պետք է պաշտպանենք: Մինչև ազգային ծրագիր չունենանք, այսօրինակ սադրանքների ենք ենթարկվելու: Հայկական կողմը ոչ մի առաջադրում չարեց, միմիայն պարապ խոսեց, իսկ թուրքական կողմը մակարդակով, հատուկ ծրագրով գործեց: Թուրքերը շատ լավ գիտեն՝ ում վրա պիտի ճնշումներ գործեն, ինչ տեսակ միջոցներ հայթայթեն»,- ամփոփեց Սարգիս Շահինյանը:

Նշենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր` փետրվարի 28-ին, պետք է իր եզրակացությունը ներկայացնի ցեղասպանությունների մասին օրենքի սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ: Խոսքը ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին է:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին մոտ 8 ժամ տևած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը 127 կողմ և 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Սակայն արդեն հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ ֆրանսիացի 76 սենատորներ դիմել են Սահմանադրական խորհուրդ՝ պահանջելով սահմանափակել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքը:
Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է 45 հազար եվրո տուգանք և մեկ տարի ազատազրկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում