Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) ղեկավար, ԱՊՀ Միջկրոնական խորհրդի համանախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն վաղը մեկնում է Ռուսաստան: Այս մասին հայտնել է ԿՄՎ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ այցը տեղի է ունենում Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի համապատասխան հրավերի հիման վրա: Ակնկալվում է, որ Փաշազադեն իր ռուսական այցի շրջանակներում հանդիպելու է Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ: Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են միջկրոնական երկխոսության զարգացման հեռանկարները:











































