Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշումը վերանայելու կոչ` Քլինթոնին

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում պետքարտուղար Հիլարի Քլինթոնին վերանայել դիրքորոշումը Հայոց ցեղասպանության խնդրում` վերջերս նրա արտահայտած մոտեցումները որակելով որպես «ակնհայտ թուրքամետ»: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում հրապարակվել է Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ Ադամ Շիֆի և Իլինոյսը ներկայացնող հանրապետական Ռոբերտ Դոլդի` Պետդեպարտամենտի ղեկավարին ուղղված նամակը, որին միացել են մոտ վեց տասնյակ այլ կոնգրեսականներ:

«Վերջին տարիներին բարձրաստիճան ամերիկացի դիվանագետներից և ոչ մեկի դիրքորոշումները այդքան մոտ չեն եղել թուրքական կառավարության մոտեցումներին, որքան պետքարտուղար Քլինթոնինը»,- նշում են նամակի հեղինակները:

Դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականները համատեղ այս ուղերձում խիստ քննադատության են ենթարկում պետքարտուղար Քլինթոնին հատկապես այն հայտարարությունների համար, որոնց համաձայն` «Ցեղասպանության հարցը անհրաժեշտ է թողնել պատմաբանների դատին»:

«Պատմական տեսանկյունից մեծագույն սխալ է պնդել, թե Ցեղասպանության հարցը դեռ քննության առարկա է: Դա ոչ միայն վիրավորանք է ամերիկահայերի և ցեղասպանության այլ զոհերի հասցեին, այլև յուրատեսակ ամերիկյան խրախուսում ժխտողականության այն ամոթալի քաղաքականությանը, որ որդեգրել է թուրքական հանրապետությունը»,- նշում են նամակի հեղինակները` նաև տարակուսելով, թե ինչպես կարող էր մի քանի տարվա ընթացքում Հիլարի Քլիթոնի տեսակետը այս խնդրում փոխվել 180 աստիճանով:

«Հարկ է հիշեցնել, որ 2006-ին Սենատի անդամներ Հիլարի Քլինթոնն ու Բարաք Օբաման մի ուղերձի տակ էին ստորագրել, որում, մասնավորաբար, գրված էր. «1915 թվականի իրադարձությունները Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի հանդեպ իրականացված համակարգված ու կանխամտածված Ցեղասպանություն էին: 1915 թվականի Ցեղասպանությունն իր պատշաճ տեղը պետք է զբաղեցնի համաշխարհային պատմության էջերում: Միացյալ Նահանգների և ողջ միջազգային հանրության շահերից է բխում, որ մենք հստակ դասեր քաղենք այդ իրադարձություններից` թույլ չտալով, որ իրադաձությունները երբևիցե կրկնվեն», – 2006-ին գրված Քլինթոնի նամակից նման մեջբերում են կատարում ամերիկացի կոնգրեսականները:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն էլ բավական բարձր է գնահատել կոնգրեսականների այս ուղերձը` նշելով. «Մենք շնորհակալ ենք կոնգրեսականներ Շիֆին և Դոլդին, ինչպես նաև նրանց նախաձեռնությանը միացած մյուս օրենսդիրներին` պետքարտուղար Քլինթոնին ուղղված այս կոչի համար, որով նրանք պահանջում են հրաժարվել ամերիկահայերի համար խիստ վիրավորական պնդումներից, թե Ցեղասպանության հարցը պատմաբանների քննության առարկա է»:

«Մենք հուսով ենք, որ նման կեղծ հայտարարություն հնչեցնելուց հետո պետքարտուղար Քլինթոնը հաշվի կառնի կոնգրեսականների ուղերձն ու ամերիկահայ համայնքի ցասումը` վերանայելով իր դիրքորոշումն ու փորձելով մեղմել այդ հայտարարության բացասական հետեւանքները», – ասել է Համբարյանը:

Երեքշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք հանձնաժողովներում մեկնարկում է արտաքին հարաբերություններին նվիրված լսումների շարք, որոնց մասնակցելու է նաև պետքարտուղար Քլինթոնը: Ամերիկահայ կազմակերպությունները կոչ են անում Քլինթոնին ուղղված երեկվա ուղերձի հեղինակներին ու աջակիցներին` Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել նաև այդ լսումների ընթացքում:

«Կոչ ենք անում կոնգրեսականներին` ուղղակիորեն դիմել պետքարտուղար Քլինթոնին` նրանից բացատրություն պահանջելով «պատմաբանների քննարկման» մասին վիրավորական հայտարարությունների համար»,- նշված է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում