2009 թ. ապրիլին Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող «Ադամիում» ՍՊԸ-ի վրա, որը ՀՀ-ում ներկայացնում է «Խորտիցա» ապարանքանիշը, ավազակային հարձակում էր կատարվել: Հանցագործները չհրկիզվող պահարանից գողացել էին 14 մլն դրամ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սույն գործով օրերս ոստիկանները 2 երիտասարդների են բերման ենթարկել ոստիկանություն, որոնցից մեկը Մամիկոնյանց փողոցի բնակիչ է, մյուսը`Արագածոտնի մարզից:
Ոստիկանության լրատվական ծառայությունը հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, որ գործով ընթանում է նախաքննություն` առանց այլ մանրամասներ նշելու: