Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսի է ժամանում Առևտրի հարցերով եվրակոմիսար Կարել դե Գյուհտը: Վերջինիս այցի նպատակը Վրաստանի ու ԵՄ-ի միջև համապարփակ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների նախապատրաստումն է:
Վրացական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ այդ այցը հաստատում է Վրաստանի հետ տնտեսական կապերի և «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների հետ քաղաքական կապերի խորացման մասին ԵՄ-ի պատրաստակամությունը:
Կարել դե Գյուհտին այսօր ընդունելու է վարչապետ Նիկա Գիլաուրին:
Հիշեցնենք, որ Վրաստանի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի մասին բանակցությունների առաջին փուլը տեղի է ունենալու մարտի 26-30-ը:








































