ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն, անցյալ տարվա առաջին 9 ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով հանրապետությունից մեկնած քաղաքացիների թիվը ավելի քան 70 հազարով ավելի է, քան ժամանողների ցուցանիշը: Անցյալ տարվա առաջին 8 ամիսներին այդ նույն ցուցանիշը 61 հազար էր: Այսինքն՝ միայն սեպտեմբեր ամսին հանրապետությունից մեկնողների թիվը ժամանողների համեմատ աճել է 9 հազարով: Իսկ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` տրանսպորտային բոլոր միջոցներով ՀՀ-ից մեկնածների և վերադարձածների տարբերությունը, այսինքն` արտագաղթի ցուցանիշը 2008-ին և 2009-ին կազմել է 48 հազար: Նշենք, որ 2007-ին` մինչև 2008-ի մարտիմեկյան դեպքերը, արտագաղթի ցուցանիշը կազմել է 3 հազար: Ի դեպ, ժողովրդագետների մի հատված դեռ անցյալ տարվա ընթացքում կանխատեսում էր, որ մինչև տարեվերջ մեկնողների ու ժամանողների հաշվեկշիռը կմոտենա 100 հազարին: ՀՀ քաղաքացիական ավիացիան, սակայն, այս տվյալները կհրապարակի միայն հունվարի երկրորդ կեսին:







































