«Առաջին լրատվական»-ը երեկ տեղեկացրել էր, որ ամերիկյան Օհայո նահանգի Chardon High School դպրոցում տեղի տեղի են ունեցել կրակոցներ: Մենք հաղորդել էինք չորս վիրավորի մասին: Ինչպես հաղորդում է BBC-ն, երեկ չի հաջողվել խուսափել զոհերից:
Կրակը դպրոցի ճաշարանում նախաճաշի ժամանակ բացել էր աշակերտներից մեկը: Նա կարողացել էր լքել դպրոցի շենքը, սակայն ավելի ուշ ձերբակալվել էր ոստիկանության կողմից: Ըստ հեռուստաալիքի՝ ավելացել է նաև տուժածների թիվը. երկու վիրավոր ուղղաթիռով տեղափոխվել են նահանգային հիվանդանոց, իսկ երեքը մեքենաներով` Կլիվլենդի հիվանդանոց:











































