Եվրամիության ԱԳ նախարարների Խորհուրդը երեկ կոչ է արել ԵՄ Գերագույն հանձնակատարին և Եվրահանձնաժողովին մշակել հետկոֆլիկտային սցենարներ ԼՂ հակամարտության համար, ինչը Եվրոպական միության հետագա ներգրավման հիմք կհանդիսանա:
ԵՄ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների դանդաղ առաջընթացով, ասվում է է Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ որոշման մեջ, որն ընդունվել է այսօր Բրյուսելում` ԵՄ Խորհրդի նիստի արդյունքում:
Որոշման մեջ շեշտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը` կարգավորման գործընթացում: ԵՄ Խորհուրդը անհանգստություն է հայտնում շփման գծում լարվածության աճի կապակցությամբ, ընդգծելով հրադադարի ռեժիմի իրականացմանն ուղղված անհապաղ միջոցների կարևորությունը և վստահության ամրապնդման ուղղությամբ:
«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ աջակցություն ցուցաբերել վստահության ամրապնդման ուղղությամբ` խաղաղության հաստատման հետագա քայլերի ուղղությամբ: ԵՄ-ն այս առիթով կարևորում է ներկայացուցիչների անհերքելի մուտքը Լեռնային Ղարաբաղ»:
Խորհուրդը կոչ է անում ԵՄ գերագույն հանձնակատարի և Եվրոհանձնաժողովին սերտորեն խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ, ԼՂ-ի հետկոնֆլիկտային սցենարների շուրջ ԵՄ-ի հետագա մասնակցության հիմքերի նպատակով:










































