Արևելյան Աֆրիկայի երկրներում համացանցի հետ կապված խնդիրներ են առաջացել. մատակարարման մալուխը կտրվել է նավի խարսխի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը:
Նավը պետք է կառանվեր Մոմբաս քաղաքի նավահանգստում: Համապատասխան թույլտվությանը սպասելիս` անձնակազմի անդամները նետել են խարիսխը, որը և վնասել է Հնդկական օվկիանոսի հատակով անցնող մալուխը:
Իշխանությունները հայտարարել են, որ ցանցին միանալու հնարավորությունը վերականգնելու համար իրենցից կպահանջվի մոտ երկու շաբաթ: Մինչ այդ Քենիայի համացանցի օգտատերերը ստիպված են օգտվել մյուս երկու օպերատորների ծառայությունից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, համացանցի արագությունը նվազել է Քենիայում, Ռուանդայում, Բուրունդիում, Ուգանդայում, Եթովպիայում և Տանզանիայում: Հեռահաղորդակցման ծառայության ինժեներներն աշխատում են շուրջօրյա:









































