Բաղդադում ջերմաստիճանը տատանվում է ձմռանը 2 աստիճանից մինչև ամռանը 45 աստիճան Ցելսիուս տաքություն, բայց արաբական հին գրությունները բացահայտում են, որ քաղաքը մոտավորապես 1000 տարի առաջ սառույցով ծածկված է եղել:
Daily Mail-ը գրում է, որ Extremadura համալսարանի իսպանացի հետազոտողները հայտնաբերել են 9-րդ և 10-րդ դարերի աղբյուրներ, որտեղ խոսվում է 908, 944 և 1007 թվականներին Իրաքի մայրաքաղաքում ձյան տեղումների մասին և հաղորդվում է, որ գետերն անգամ սառույցով ծածկված են եղել:
Սա յուրահատուկ տվյալ է Բաղդադի համար, քանի որ մեր ժամանակներում ձյան տեղումներ այստեղ գրանցվել են միայն մեկ անգամ` 2008 թվականին: Այս գրվածքները կօգնեն գիտնականներին առավել լավ պատկերացում կազմել կլիմայական փոփոխությունների վերաբերյալ:












































